17 նոյեմբերի 2018 - 14:59 AMT
Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի: Ավելի քան 1000 մարդու գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին NBC News-ի վրա հղումով:

Ըստ Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնիի, 8 զոհվածի դի հայտնաբերվել է Փարադայզ և Մագալիա քաղաքների տներում: Իշխանությունները դեռ աշխատում են անհայտ կորածների ցուցակների վրա: Ըստ շերիֆի, նրանց թիվը կարող է նվազել, քանի որ չի բացառվում, որ անունները կրկնվում են:

Այժմ հրդեհների մակերեսը նահանգի հյուսիսում մոտ 59,000 հա է, ավելի քան 6000 շինություն փլուզված է:

Որպես անտառային հրդեհների պատճառ նշվում է չոր եղանակն ու ուժեղ քամին, որի հետևանքով որոշ վայրերում կրակը տարածվում է ժամում 80 կմ արագությամբ:Մալիբուի շրջանում ավելի քան 370 տուն է այրվել: Նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրվել է Փարադայս քաղաքը: Տարհանվել է մոտ 150,000 բնակիչ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կալիֆորնիան հայտարարել է տարերային աղետի գոտի: