17 նոյեմբերի 2018 - 15:16 AMT
Մխիթարյան. Անչափ շնորհակալ եմ երկրպագուներին

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին Ջիբրալթարի հանդեպ Հայաստանի ջախջախիչ հաղթակից հետո: Նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումն ավարտվել է Հայաստանի հաղթանակով՝ 6։2 հաշվով:

«Անցած գիշեր մեծ հաղթանակ էր Հայաստանի ֆուտբոլի համար։ Հիմա մոտենում ենք վերջին խաղին Լիխտենշտեյնի հետ։ Անչափ շնորհակալ եմ 12-րդ անդամին՝ երկրպագուներին»,- ասվում է Հենրիխ Մխիթարյանի գրառման մեջ։

Ջիբրալթարի հետ խաղի ընթացքում 6 գոլից 4-ի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը: Նման արդյունք առաջին անգամ է գրանցվում Հայաստանի հավաքականի պատմության մեջ: Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակ են դարձել նաև Արթուր Քարտաշյանը և Ալեքսանդր Կարապետյանը։ Սա նրանց նորամուտն էր հավաքականում:

Խմբային փուլի վերջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին: