20 նոյեմբերի 2018 - 11:04 AMT
Մանկական ինքնասպանությունների թվով ՀՀ-ն ամենաբարեհաջող երկրներից է Եվրոպայում

Մանկական ինքնասպանությունների թվով ՀՀ-ն ամենաբարեհաջող երկրներից է Եվրոպայում՝ ամենաքիչ ինքնասպանություններն այդ տարիքային խմբում գրանցվում են Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում: Այդ է վկայում ՄԱԿ կայքում հրապարակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությունը:

Ըստ վիճակագրության, Եվրոպայում 18 տարեկանից փոքր մոտ 190 մլն երեխա և դեռահաս է ապրում, որից 44 մլն ենթարկվել է ֆիզիկական բռնության, 18 մլն-ն՝ սեռական, իսկ 55 միլիոնը՝ հոգեբանական: Նման դեպքերի 90 տոկոսն աննկատ է մնում:

Մանկական և դեռահասների թվում ինքնասպանությունների թվով առաջին տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Լատվիան, Բելգիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Ուկրաինան և Ղազախստանը:

Ըստ ԱՀԿ, ամեն տարի Եվրոպայի տարածաշրջանում 55 մլն երեխա ենթարկվում է դաժան վերաբերմունքի, ինչը լուրջ հետևանքներ է ունենում նրանց հոգեկան և ֆիզիկական առողջության համար:

Նպատակ է դրվել մինչև 2020թ. 20 տոկոսով կրճատել երեխաների մահվան և նրանց հետ դաժան վերաբերմունքի դեպքերը: