3 դեկտեմբերի 2018 - 10:40 AMT
Մնացականյանը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ արտգործնախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: