5 դեկտեմբերի 2018 - 12:52 AMT
Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտադիր են հայտարարություն համաձայնեցնել ԼՂ վերաբերյալ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը մտադիր են հայտարարություն համաձայնեցնել ԼեռնայինՂարաբաղի վերաբերյալ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ ԱԳՆԽ բացման նախօրեին, նախատեսված է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,-ասել է Զախարովան, հայտնում է Sputnik Արմենիան:

Ըստ Զախարովայի, նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հայտարարության համաձայնեցում:

«Կարծում եմ, լրագրողներին բավականաչափ մանրամասն կտեղեկացնեն այդ մասին»,-ասել է նա:

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել են 2018 թվականի հուլիսի 11-ին Բրյուսելում: