5 դեկտեմբերի 2018 - 14:23 AMT
«Գահերի խաղի» Ջոն Սնոուն չի մասնակցի սերիալի ավարտին հաջորդող նկարահանումներին

Դերասան Քիտ Հարինգթոնը, որը հայտնի է Ջոն Սնոուի դերակատարմամբ «Գահերի խաղը» հայտնի սերիալում, պատմել է սագայի վրա իր աշխատանքի մասին:

Հարինգթոնը խոստովանել է, որ շատ զգացմունքային է վերապրել սերիալի եզրափակիչ մասի նկարահանումների ավարտը, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:

«Բայց ես չէի ասի, թե տխուր էի՝ ես նկարահանվել եմ «Գահերի խաղում» պիլոտային սերիայից սկսած, գրեթե 10 տարի: Դա հազվադեպ է լինում դերասանական կարիերայում: Հրաժեշտ տալն այդ ընտանիքին ինձ համար մեծ էմոցիոնալ հարված էր»,-ասել է նա:

«Բայց կցանկանայի՞ արդյոք վերադառնալ և շարունակել աշխատանքը: Ոչ մի դեպքում»,-ասել է նա:

Ավելի վաղ «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակ և «Գահերի խաղը» սերիալի գործադիր պրոդյուսեր Ջորջ Մարտինը հայտարարել էր, որ մտադիր է նկարահանել սերիալի շարունակությունը: Ըստ նրա, շոուի գործողությունները կկատարվեն օրիգինալ իրադարձություններին զուգահեռ, սակայն կկենտրոնանան երկրորդական կերպարների վրա: