9 դեկտեմբերի 2018 - 18:20 AMT
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 39,54%-ը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ժամը 17:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավուքն ունեցող քաղաքացիների 39.54%-ը կամ 1.025 մլն ընտրող:

2017 թվականի ընտրություններին նույն ժամի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2.587 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 1.317 մլն ընտրող կամ 50.93%-ը:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընթանում են ԱԺ արտահերթ ընտրություններ: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: