10 դեկտեմբերի 2018 - 14:42 AMT
Աննախադեպ առաջարկ Ամերիաբանկից. Անհպում վճարումներ Visa Pay Sticker-ով

Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում հանդես է գալիս բոլորովին նոր առաջարկով. առաջին անգամ Հայաստանում դեկտեմբերի 10-ից հնարավորություն է ընձեռվում գնումներ կատարելու Visa Pay Sticker-ով:

Այն Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից կպչուն անհպում քարտային պիտակ է, որը հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment):Ընդամենն անհրաժեշտ է ամրացնել պիտակը հեռախոսին, դրամապանակին կամ այլ անձնական իրերին և կատարել գնումներ ու վճարումներ արագ և հարմարավետ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ընդ որում, մեկ անձը և անգամ մեկ հիմնական վճարային քարտը կարող է ունենալ մեկից ավելի անհպում քարտային պիտակներ:

Պիտակն ունի իր PIN կոդը, որի մուտքագրումը պահանջվում է 10,000 դրամը գերազանցող յուրաքանչյուր գործարքի/վճարման համար: Visa Pay Sticker-ի վրա սահմանված է օրական 5 անգամ առանց PIN կոդի մուտքագրման գործարքների/վճարումների կատարման հնարավորություն: Պիտակի կորստի դեպքում անհրաժեշտ է այն բլոկավորել:

Visa Pay Sticker-ը կարող է օգտագործվել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում: