10 դեկտեմբերի 2018 - 15:04 AMT
Ովքեր են առավելագույն ձայներ հավաքած թոփ-10 թեկնածուները

ԿԸՀ-ն հրապարակել է դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում ռեյտինգային քվեարկության արդյունքները:

Ըստ նախնական տվյալների, ռեյտինգային համակարգով հավաքած քվեների քանակով առաջին 10-յակում են Սասուն Միքայելյանը՝ 31 739, Արարատ Միրզոյանը (25 550), Ֆելիքս Ցոլակյանը (24 172), Գարիկ Սարգսյանը (22 604), Ալեն Սիմոնյանը (21 812), Սիփան Փաշինյանը (17 155), Դավիթ Գրիգորյանը (16 508), Արամ Խաչատրյանը (15 038), Սուրեն Պապիկյանը (15 038) և Վարազդատ Կարապետյանը (14 616):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։