10 դեկտեմբերի 2018 - 15:49 AMT
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Ընտրություններն աննախադեպ էին, վատ ճառեր կային, բայց թույլատրելիի սահմաններում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Ուրսուլա Հացեկը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որՀայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթընտրություններն աննախադեպ էին. դրանց ընթացքում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների իրավունքը պաշտպանվել են:

«Այս ընտրությունների ժամանակ չեն եղել հետապնդումներ ոչ թեկնածուների, ոչ ընտրողների նկատմամբ։ Հայաստանը մինչև այսօր նման ընտրություններ չի ունեցել», - հայտարարել է Հացեկը։

Նա նշել է, որ ընտրողների մեծ մասը պաշտպանել է իշխանությանը, ինչը խիստ պարտավորեցնող է:

Լրագրողի հարցին ի պատասխան, որ ընդդիմադիր գործիչները դժգոհել են քարոզարշավի ընթացքում հռետորաբանությունից,Հացեկն ասել է, որ եղել են «վատ ճառեր, թշնամական հայտարարություններ, հռետորիկան քաղաքակիրթ չի եղել, բայց այդ բոլորը մնացել են թույլատրելի, կենդանի քարոզարշավի պայմաններում»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։