10 դեկտեմբերի 2018 - 17:31 AMT
Երևանում թափառող կենդանիների վնասազերծող ընկերության մրցույթ կհայտարարվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մրցույթին մասնակցող ընկերություններին կներկայացվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող պահանջներ:

Մարությանին զեկուցել են, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացված 461 հեռախոսազանգերի գերակշիռ մասը (61 զանգ) վերաբերել է թափառող կենդանիների խնդրին:

Ավելի վաղ Երևանում շների ստերջացման մրցույթներն 2009 թվականից ի վեր հաղթող «Յունիգրաֆ իքս» ընկերությունում 85 մլն դրամի յուրացումներ են գտել: