10 դեկտեմբերի 2018 - 17:50 AMT
ՀՀ նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին ԼՂՀ անկախության հանրաքվեի օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նա շնորհավորել է Բակո Սահակյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն անցկացվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին: Որոշվում էր Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից: