12 դեկտեմբերի 2018 - 17:30 AMT
Համացանցում են հայտնվել 50 հայտնի սերիալի, այդ թվում «Գահերի խաղի», օրիգինալ սցենարները

Սցենարներին նվիրված Shore Scripts կայքի հեղինակները հրապարակել են 50 հայտնի սերիալների օրիգինալ սցենարները, որոնք այժմ հասանելի են բոլորին:

Ցանկը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ դրամա, կատակերգություն, արկածներ/էքշըն, թրիլլեր և սարսափ: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված է 10 սերիալ, այդ թվում «Թվին Փիքսը», «Շատ տարօրինակ գործեր», «Ֆարգո», «Գահերի խաղը», «Ընկերները» և այլն, գրում է Bird in Flight-ը:

Հեղինակները պնդում են, որ սերիալների պիլոտային թողարկումների սցենարների ընթերցումը հեռուստատեսության համար գրել սովորելու լավագույն միջոցն է: Գլխավորը, ինչ կարելի է սովորել այդ սցենարներից, դա ինտրիգի ստեղծումն է, որը կստիպի հեռուստադիտողին հետաքրքրությամբ սպասել, թե ինչ է լինելու հաջորդ սերիայում:

Ավելի վաղ Shore Scripts կայքի հեղինակները հրապարակել էին 45 հայտնի ֆիլմի սցենար՝ դասականից մինչև ժամանակակից բլոկբասթերներ: