Ձմռան ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ավիատոմսերի գներն էժանացել են 8%-ով: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է Aviasales-ը:
Նշված ժամանակահատվածում էժանեցել են նաև ՌԴ-ից դեպի Վրաստան ավիատոմսերը՝ մոտ 15%-ով, և դեպի Սլովակիա՝ 20%-ով:
Ավելի վաղ Հայաստանը հայտնվել է հեղինակավոր Forbes ամսագրի՝ 2019-ի լավագույն 18 բյուջետային ճամփորդական ուղղությունների ցանկում: