14 հունվարի 2019 - 11:01 AMT
«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի պրեմիերայի օրը հայտնի է

«Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանը կմեկնարկի ապրիլի 14-ին HBO հեռուստաալիքում: Այդ մասին ասվում է սերիալի թիզերում, որը հրապարակվել է YouTube-ում:

«Ոսկե գլոբուսի» 76-րդ մրցանակաբաշխության ժամանակ HBO հեռուստաալիքը 4 վայրկյան տևողությամբ հատված է ցուցադրել «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանից: Այդ հատվածում Ջոն Սնոուն ծանոթացնում է Դեյներիս Թարգարիենին իր խորթ քրոջ՝ Սանսա Սթարքի հետ: Սանսան դիմավորում է Վիշապների թագուհուն ՙ«Վինտերֆելը ձերն է, Ձերդ գերազանցություն» բառերով:

«Գահերի խաղը» սերիալը ցուցադրվում է 2011-ից: Սերիալը «Էմմի» մրցանակաբաշխության 38 մրցանակ է ստացել: