15 հունվարի 2019 - 10:46 AMT
ԻՊ-ն քաղաք է գրավել Նիգերիայում

Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները Նիգերիայում գրավել են Ռանն քաղաքը, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում:

Ինչպես հայտնում է Reuters-ը անվտանգության ոլորտում աղբյուրների վրա հղումով, կառավարական ուժերը փախել են ԻՊ գրոհի ժամանակ քաղաքի բնակիչների հետ միասին: Ըստ պարբերականի, գրոհայինները հրկիզել են տները:

«Ահաբեկիչները ներխուժել են Ռանն և գրավել այն, մեր տղաները նահանջում են»,-ասել է ռազմական աղբյուրը, հայտնում է «Վեդոմոստին»:

Ավելի վաղ ԻՊ-ն գրավել էր Նիգերիայի Բաղա քաղաքը, սակայն հակագրոհի արդյունքում կառավարական ուժերը կարողացել են ազատել այն: Սակայն, ըստ Reuters-ի աղբյուրների, բանակը կորցրել է նախաձեռնությունը, հարյուրավոր զինվորներ են զոհվել, իսկ կառավարական բանակը բարոյալքված է ու սպառազինության պակաս ունի:

.