15 հունվարի 2019 - 15:21 AMT
Իրանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

«Ձերդ գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում մեր զարգացող հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն», - ասված է Իրանի նախագահի ուղերձում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հունվարի 14-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», - մասնավորապես նշվում է հրմանագրում: