16 հունվարի 2019 - 12:12 AMT
Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների կանխարգելման Էլի Վիզելի ակտը

2019թ. հունվարի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը (Elie Wiesel Genocide and Atrocities Prevention Act): Այս ակտը ընդունվել է Սենատի ու Սպիտակ տան կողմից, ասվում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ֆեյսբուքյան էջում: :

Էլի Վիզելի բազմիցս հանդես է եկել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով:

Ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտի դրույթներն են՝

• Ստեղծել զանգվածային վայրագությունների կանխարգելման հանձաժողով (Task Force):

• Հանձնաժողովի ղեկավարումը կստանձնի ԱՄՆ պետքարտուղարը: Պետքարտուղարը, համագործակցելով հանձնաժողովի անդամների հետ, 180 օրվա ընթացքում պարտավորվում է է Կոնգրեսին ներկայացնել զեկույց, որում կամփոփվի ԱՄՆ կառավարության կատարած աշխատանքները և ջանքերը զանգվածային վայրագությունները կանխարգելելու ուղղությամբ:

• Վերապատրաստման դասընթացներ իրականացնել Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների շրջանում:

• National Intelligence-ի նախագահը պարտավորվում է Կոնգրեսին տարեկան զեկույց ներկայացնել ՝ նշելով զանգվածային վայրագությունների և ցեղասպանության վտանգի տակ գտնվող երկրները:

• Հիմնել ճգնաժամերի հաղթահարման համընդհանուր հիմնադրամ:

Հիմնադրամը միջոցներ կտրամադրի կոնֆլիկտների և ճգնաժամերի հաղթահարման համար:

Դեռևս 2010թ.-ից հիմնադրամը ոչ պաշտոնական գործունեություն է ծավալել՝ միաժամանակ աջակցելով Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, Գվինեային և Հորդանանին:

Էլի Վիզելը ազգությամբ հրեա գրող, լրագրող, հասարակական գործիչ, պրոֆեսոր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, Հոլոքոստի վերապրող: Հայտնի է Հոլոքոստի, ցեղասպանագիտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններով: