«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանն ընտրվել են խորհրդարանի փոխխոսնակներ:
108 ձայնով ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանը հավաքել է 19 կողմ ձայն:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ունի 18 պատգամավոր:
Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 130 պատգամավոր: