15 հունվարի 2019 - 13:37 AMT
ՌԴ-ում կարգելափակվի Azino777 առցանց խաղատունը

ՌԴ Դաշնային հարկային ծառայությունն արգելել է վճարումներ կատարել Victory777 N.V. ընկերության հասցեին, որը հանդիսանում է ապօրինի Azino777 առցանց խաղատան մոլախաղերի կազմակերպիչը: Հունվարի 14-ից ՌԴ վճարային համակարգերն ու բանկերը պետք է մերժեն ռուսաստանցիներին այդ ընկերության հասցեին փոխանցումներ կատարելու հարցում, գրում է «Վեդոմոստին»:

Victory777 N.V. ընկերությունը խաղային գործունեության Կյուրասաոյի արտոնագիր ունի, որն առկա է Azino777 կայքում: Ըստ ՌԲԿ-ի տվյալների, նույն ընկերությունն էլ փոխանցում է կազինոյում շահած գումարները բանկային քարտի վրա:

Ըստ ՌԴ Դաշնային հարկային ծառայության, Victory777 N.V. ընկերությունն օգտագործել է Azino անվանումը պարունակող կայքերն ու հայելային կայքերը վճարման համար:

Azino777 առցանց խաղատունն արգելված է օրենքով և արգելափակված է «Ռոսկոմնադզորի» կողմից, սակայն դա չի խանգարում նրան գործել: Հուլիսին այն հանդիսանում էր խոշորագույն գովազդատուն ՌԴ առցանց տեսանյութերի շուկայում:

Azino777-ը հայտնի է իր նյարդայնացնող գովազդով, որն ի հայտ է գալիս հատկապես առցանց ֆիլմերի և սերիալների դիտման ժամանակ: