15 հունվարի 2019 - 17:38 AMT
ԱՄՆ բանակը մինչև հոկտեմբեր կմնա Մեքսիկայի հետ սահմանին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երկարացրել է ԱՄՆ զորքերի կողմից Մեքսիկայի հետ սահմանի պահպանության ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ը: Այդ մասին ասվում է Պենտագոնի կայքում:

Այժմ ԱՄՆ հարավ-արևմտյան սահմանին տեղակայված է ԱՄՆ բանակի 2350 զինծառայող, որոնք օգնում են սահմանապահներին և մաքսային ծառայության աշխատակիցներին, գրում է Deutsche Welle-ն:

Սահմանին տեղակայված է նաև ԱՄՆ Ազգային գվարդիայի 2200 զինվորական: Այդ ամբողջ զորակազմն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահման է գործուղել 2018-ի հոկտեմբերին:

Թրամփը երկրի հարավում ապօրինի ներգաղթի հետ կապված իրավիճակը «հումանիտար ճգնաժամ» է համարում: Նա պահանջում է 5.6 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Դեմոկրատները համաձայն են միայն 1.3 մլրդ հատկացնել: