15 հունվարի 2019 - 16:19 AMT
ԶԼՄ. Լոռու դատախազի բնակարանի գողության փորձի գործով ձերբակալվածներից 3-ը փախել են

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից 3-ը դատարանից փախուստի են դիմել, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Պարբերականին հաջողվել է ճշտել, որ քննիչը հունվարի 14-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 4 ձերբակալվածներին կալանավորելու վերաբերյալ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը նրանցից մեկին կալանավորելու որոշում է կայացրել, իսկ մյուս երեքի խափանման միջոցի հարցով հեռացել է խորհրդակցական սենյակ. այդ ընթացքում մյուս երեքի ձերբակալման 72 ժամը լրացել է և նրանք ազատ արձակվելուց հետո փախուստի են դիմել և թաքնվում են վարույթն իրականացնող մարմնից։

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության դեպքի առթիվ քրեաան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրեսնգրքի 177 –րդ գոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով): Բնակարանի գողության դեպքը տեղի է ունեցել հունվարի 12-ին: քրեական գործի շրջանակում 4 անձ էր ձերբակալվել: