16 հունվարի 2019 - 10:19 AMT
Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Բոլնիս քաղաքում հանդիպել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեին: Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Շատ ջերմ՝ ոչ ֆորմալ հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Մամուկա Բախտաձեի հետ», - գրել է վարչապետը:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում որոշվել է ընթացիկ տարվա մայիս ամսին հայ-վրացական գործարար ֆորում անցկացնել Դիլիջան քաղաքում:

2018 թվականի հունվար - նոյեմբեր ամիսներին Հայաստանի և Վրաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.7%-ով: