16 հունվարի 2019 - 10:16 AMT
Վարդենյաց լեռնանցքն ու Լարսը փակ են

Հունվարի 16-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ի հատվածը (բուք է):

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում և Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: