16 հունվարի 2019 - 11:27 AMT
ALNOWAIS Investments-ը հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի ոլորտում ՀՀ հետ նախագծերով

Արաբական էմիրություններում գործող ALNOWAIS Investments ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ նախագծերի իրականացմամբ։ Այդ մասին ընկերության հիմնադիր անդամ և նախագահ Հուսեին Ալ Նովայիսը հայտարարել է Աբու Դաբիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այցելել Հայաստան՝ հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր մշակելու նպատակով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի տարբեր ոլորտների նախագծերի իրականացման մեծ փորձառություն։