16 հունվարի 2019 - 13:14 AMT
Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի երրորդ շրջան

Ռուսաստանի առաջին ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջողությամբ հաղթահարել է Ավտրալիայի բաց առաջնության՝ Australian Open-ի երկրորդ փուլը: Նա հաղթել է ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկուին և դուրս է եկել առաջնության երրորդ շրջան:

Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:3, 6:3 հաշվով, այն տևել է 2 ժամ 4 րոպե, հայտնում է championat.com-ը:

Առաջնության երրորդ շրջանում Խաչանովը կհանդիպի Ռոբերտո Բատիստուտա Ագուտ (Իսպանիա)-Ջոն Միլման (Ավստրալիա) զույգի հաղթողի հետ:

Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 27-ին:

2018-ի նոյեմբերին 22-ամյա Կարեն Խաչանովը Փարիզում պարտության մատնեց հայտնի սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին և հաղթեց Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) «Մասթերս» շարքի իր առաջին մրցաշարում: