16 հունվարի 2019 - 14:35 AMT
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է

Փարիզում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ Փարիզում տեղի էր ունեցել Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։

Ընթերցեք նաև՝ «Ռուբինյան. Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածություններն օրակարգում են»: