16 հունվարի 2019 - 17:26 AMT
Հայկական Renderforest-ը` աշխարհի 100 լավագույն ընկերությունների ցանկում

Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd հարթակը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափը դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների թվին (Best Software Companies 2019 Awards)։

G2crowd-ը աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը վարկանիշների է դասակարգում ընկերություններին՝ հիմնվելով իրական ժամանակում անկողմնակալ օգտատերերի կողմից տրված օբյեկտիվ գնահատականների։

Հայկական Renderforest-ը մի քանի հորիզանականով գերազանցել է Facebook սոցիալական ցանցին: Առաջին հորիզոնականում է Google ընկերությունը։

Renderforest-ը վիդեո անիմացիաներ, լոգո ստեղծման, ինչպես նաև կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։