16 հունվարի 2019 - 17:45 AMT
Ավինյանն ու Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոնում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, Մհեր Գրիգորյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնում վերանշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ», - մասնավորապես ասվում է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Տիգրան Ավինյանը նույնպես վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում:

Համաձայն գործադիրի կառուցվածքը փոխելու մասին նախագծի՝ ՀՀ նոր կառավարությունը չի ունենա առաջին փոխվարչապետ: