16 հունվարի 2019 - 17:43 AMT
Huawei-ի ավանում եվրոպական 12 քաղաքի պատճեններն են կառուցվում

Չինական հեռահաղորդակցային Huawei ընկերությունը Դունգան շրջանում նոր կամպուս է կառուցում, որն աչքի է ընկնում եվրոպական քաղաքներից պատճենած ճարտարապետությամբ:

Անշուշտ, չինացիները կարող էին սովորական ավան կառուցել, ինչպես, օրինակ, մյուս հայտնի կորպորացիաները, սակայն, հավանաբար, նրանց ինչ-որ տարբերվող բան էր պետք: Այլ կերպ չի կարելի բացատրել այն փաստը, որ 9 քառակուսի կիլոմետր տարածքում եվրոպական 12 քաղաքի պատճեններն են կառուցվում: Իհարկե, ոչ ամբողջությամբ, այլ միայն առանձին շենքեր, բայց նույնիսկ սեփական տրամվայով, գրում է popmech.ru-ն:

Huawei-ի նոր ավանի 12 մասերից յուրաքանչյուրը, որը նախատեսված է 25,000 աշխատակցի համար, մարմնավորում է հին եվրոպական քաղաքներից մեկը՝ օրինակ, Փարիզը, Վերոնան. Գրանադան և այլն: Կապմուսի տարածքում նույնիսկ լիճ կա, որը կամրջում է Բուդապեշտի Ազատության կամրջի ճշգրիտ պատճենը: