19 հունվարի 2019 - 15:04 AMT
Խողովակաշարի պայթյուն՝ Մեքսիկայում. 20 զոհ կա

Մեքսիկայի Տլաուելիլպան քաղաքում խողովակաշարի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, 60-ից ավելին՝ վիրավորվել: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում է հայտնել Իդալգո նահանգի նահանգապետ Օմար Ֆայադը:

Պայթյունը տեղի է ունեցել Tula շաքարի գործարանի հարևանությամբ: Աղետի պատճառը եղել է այն, որ տեղի բնակիչներից մեկը փորձել է բենզին լցնել իր տարայի մեջ խողովակաշարում առաջացած անցքից: Ինչպես կարծում են տեղական իշխանությունները, անցքն ավելի վաղ բացել էին բենզինի գողերը, գրում է Deutsche Welle-ն:

Բենզինի գողությունը մեծ խնդիր է դարձել Մեքսիկայում: Ըստ Pemex կոնցերնի, 2018-ին յուրաքանչյուրը կես ժամը մեկ բենզինի գողության փաստ է գրանցվել: Իդալգո նահանգի նահանգապետը կոչ է արել բնակիչներին կասեցնել բենզինի գողությունները: