22 հունվարի 2019 - 11:07 AMT
ՀՀ-ում 2019-ին էլեկտրական մեքենաների լիցքավորման 23 կայան կստեղծվի

2019 թվականին Հայաստանի Հանրապետություն էլեկտրական շարժիչ ունեցող մեքենաների լիցքավորման համար նախատեսված 23 կայան կստեղծվի։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։

Գործադիրի հունվարի 17-ի նիստում հաստատվել է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն ազատել ավելացված արժեքի հարկից: Նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար:

Նախագիծը միտված է մթնոլորտային օդի աղտոտվածության, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար։