23 հունվարի 2019 - 11:16 AMT
«Օսկարի» հավակնորդները հայտնի են

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակի հավակնորդների ցանկը:

Լավագոյն ֆիլմի համար պայքարելու են՝ «Սև հովազը», «Սև կլանայինը», «Կանաչ գիրքը», «Բոհեմյան ռապսոդիան», «Աստղը ծնվեց», «Ռոմա», «Իշխանություն» և «Ֆավորիտուհին» ֆիլմերը:

Լավագույն ռեժիսուրայի համար «Օսկարին» են հավակնում Ալֆոնսո Կուարոնը («Ռոմա»), Ադամ Մաքքոյը («Իշխանություն»), Սփայք Լին («Սև կլանայինը»), Պավել Պավլիկովսկին («Սառը պատերազմ») և Յորգոս Լանտիմոսը («Ֆավորիտուհին»):

Լավագույն դերասանի պարգևին են հավակնում՝ Վիգո Մորտենսենը («Կանաչ գիրքը»), Բրեդլի Կոպերը («Աստղը ծնվեց»), Ուիլլեմ Դեֆոն («Հավերժության շեմին»), Քրիստիան Բեյլը («Իշխանություն») և Ռամի Մալեքը («Բոհեմյան ռապսոդիա»):

Տարվա լավագույն դերասանուհի կարող են ճանաչվել. Գլեն Քլոուզը («Կինը»), Օլիվիա Քոլմանը («Ֆավորիտուհին»), Մելիսսա Մաքքարթնին («Կարո՞ղ եք ինձ ներել»), Յալիցա Ապարիսիոն («Ռոմա») և Լեդի Գագան («Աստղը ծնվեց»):

«Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին