24 հունվարի 2019 - 10:33 AMT
Մարկոս Պիզելլիի վիրահատությունը հաջող է անցել

Հայաստանի հավաքականի և ղազախական Ակտյուբինսկի «Ակտոբե» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, որը խաչաձև հյուսվածքների վնասվածք էր ստացել, վիրահատվել է Բրազիլիայում: Նրա վիրահատությունը Սան Պաուլուի կլինիկաներից մեկում հաջող է անցել:

Արդեն վիրահատության հաջորդ օրը Մարկոսը սկսել է վերականգնման փուլը, որը, սակայն, ժամանակ կպահանջի, գրում է «Ակտոբեի» մամուլի ծառայությունը:

Պիզելլին վնասվածքը ստացել էր 2018-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականի կազմում Մակեդոնիայի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 4:0 հօգուտ Հայաստանի: Պիզելլին գոլի հեղինակ դարձավ 12-րդ րոպեին, իսկ 22-րդ րոպեին հեռացավ մարզադաշտից պատգարակի վրա:

Ղազախստանում նախորդ խաղաշրջանում Պիզելլին 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 24 խաղում: Նա ճանաչվել է Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ: Իսկ 2018-ի արդյունքներով Մարկոսը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: