Կորեական Samsung ընկերությունը բանակցում է իսրայելյան Corephotonics-ի հետ:
Գործարքի գումարը կարող է 150-160 մլն դոլար կազմել: Հենց Corephotonics-ն է մշակել Oppo սմարթֆոնների համար նախատեսված «պերիսկոպային» տեսախցիկը, սկզբում 5-ակի, հետո արդեն 10-ակի զումով և առանց կորուստների, գրում է Ferra.ru-ն Globes-ի վրա հղումով:
Corephotonics-ի վերջին մշակումը մինչև 25-ակի մոտեցմամբ եռակի տեսախցիկն է, որի հստակ պարամետրերը դեռ չեն հրապարակվում:
Oppo-ի և Corephotonics-ի գործակցությունը մի քանի տարի է տևել: Դեռ հայտնի չէ, այն կավարտվի իսրայելցիների կողմից կորեական ընկերությունը գնելու պատճառով, թե ոչ: