1 փետրվարի 2019 - 12:03 AMT
Աշոտյան. Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հանրապետականների պատվիրակության այցին Գերմանիա, որի կազմում էին ինքը Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը:

Նա հավելել է նաև, որ այցի ընթացքում ՀՀԿ պատվիրակությունը քննարկել է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։

«Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարևոր հարցերից է, և այն կմեկնարկի 2020-ին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները»,-ասվում է գրառման մեջ։

Աշոտյանը նաև հավաստիացրել է, որ Հանրապետականի լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին և հայ ժողովրդին։

ՀՀԿ ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է Գերմանիա: Գերմանիայում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: