ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր առաջարկ է ներկայացնում X և Y կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:
Մինչև 2019թ. մարտի 31-ը (ներառյալ) X և Y սակագնային պլանների՝ ակտիվ փաթեթներ ունեցող բաժանորդները կարող են անսահմանափակ օգտվել Facebook և Instagram հավելվածներից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
X սակագնային պլանը ներառում է.
10 ԳԲ ինտերնետ
Անսահմանափակ Viber, WhatsApp, Messenger, Instagram, Facebook, Zangi, Telegram
400 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, 374 97 և 374 47 ցանցեր, դեպի ԱՄՆ և Կանադա, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա
10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո
500 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր:
Y սակագնային պլանը ներառում է.
5 ԳԲ ինտերնետ
Անսահմանափակ Viber, WhatsApp, Messenger, Instagram, Facebook, Zangi, Telegram
200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, 374 97 և 374 47 ցանցեր, դեպի ԱՄՆ և Կանադա, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա
10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո
300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր: