8 փետրվարի 2019 - 12:51 AMT
Վիրավորված 5 զինվոր աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ՝ Հայրենիքի պաշտպանի կենտրոնում ԱԱԾ աշխատակիցները հարցազրույց են կազմակերպել՝ վիրավորավորված զինվորներին ծառայությունում աշխատանքի ընդունելու նպատակով:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի փոխանցմամբ, ըստ հարցազրույցի նախնական արդյունքների՝ 5 հոգի ընդունվել է ԱԱԾ-ում։

Ավելի վաղ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ Արթուր Վանեցյանը վստահեցրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ են աշխատանքի ընդունել ծառայության ընթացքում վիրավորոված զինծառայողներին։