9 փետրվարի 2019 - 12:55 AMT
Իրանի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի ԵՏՄ հետ ԱԱԳ մասին համաձայնագիրը

Իրանի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:

«ԱԱԳ մասին համաձայնագիրն արդեն Իրանի խորհրդարանում է, ինչպես նաև պայմանագրի արտահերթ քննարկման հայեցակարգը: Նշանակում է՝ շատ շուտով այն հավանության կարժանանա»,-ասել է դեսպանը, հայտնոմ է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, համաձայնագիրն արդեն վավերացրել են ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը: «Իրանում, Հայաստանում և Ղրղզստանում այդ գործընթացն ընթացքի մեջ է»,-հավելել է Մեհդի Սանաին:

Նա հույս է հայտնել, որ գործընթացն արագ ավարտին կհասցվի՝ հավելելով, որ դա կարևոր քայլ կլինի ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմավարական առումով:

ԱԱԳ մասին պայմանագիրը կոչված է ավելացնելու առևտրաշրջանառությունը երկրների միջև մաքսային ազատ ռեժիմի հաշվին: Մոսկվայում փատաթուղթը վավերացվել է 2018-ի նոյեմբերին: