9 փետրվարի 2019 - 11:32 AMT
ՀՀ-ն հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ տեղեկացրել է, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել։

Երկիրը 9 կետով բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 19-րդ հորիզոնականում։

«Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում: Նշված ցուցանիշը կարեւորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է», - գրել է Փաշինյանը։