11 փետրվարի 2019 - 16:42 AMT
Coca-Cola-ն նոր՝ նարնջի և վանիլի համ կունենա

Coca-Cola ընկերությունը հայտարարել է նոր՝ նարնջի և վանիլի համով գազավորված այդ ըմպելիքի թողարկման մասին:

Orange Vanilla Coke նորույթը կհայտնվի վաճառքում փետրվարի 25-ից: Այն արտադրվելու է երկու տարբերակով՝ շաքարով և առանց շաքարի: Ինչպես հայտարարել են ընկերությունում, Coca-Cola-ի համը փոխվում է վերջին տասնամյակում առաջին անգամ:

1985-ին ընկերությունը կեռասի համով կոլա է թողարկել, իսկ 2007-ին՝ վանիլի համով: