Փետրվարի 10-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» երաժշտական մրցանակի 61-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակը սահմանել է Ամերիկայի ձայնագրող ընկերությունների ասոցիացիան:
Պարգևներ են հանձնվել 84 անվանակարգում: «Տարվա երգ է ճանաչվել որպես Childish Gambino հայտնի ամերիկացի ռեփեր Դոնալդ Գլովերի This is America երգը:
Խոսքերը գրել է ինքը Գլովերը, երաժշտությունը Գլովերը շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնի հետ համագործակցությամբ, հայտնում է Deutsche Welle-ն:
This is America-ն մրցանակներ է ստացել նաև «Լավագույն երաժշտական տեսանյութ» և «Լավագույն ռեփ/վոկալ կատարում» անվանակարգերում:
2018-ի լավագույն ալբոմ է ճանաչվել Քեյսի Մասգրեյվի Golden Hour-ը, իսկ »Լավագույն դեբյուտ» անվանակարգում հաղթել է երգչուհի Դուա Լիպան:
Լեդի Գագան պարգևատրվել է «Լավագույն փոփ մեներգի/կատարման» համար » (Joanne կոմպոզիցիայի համար) և «Լավագույն երգ վիզուալ ԶԼՄ-ների համար» անվանակարգում (Shallow-ն «Աստղը ծնեց» ֆիլմից):
Մրցանակակիրներից Արիանա Գրանդեն չէր մասնակցում մրցանակաբաշխությանը՝ նա բոյկոտ է հայտարարել կազմակերպիչներին, որոնք թույլ չեն տվել նրան կատարել 7 Songs նոր թրեկը: Նա հաղթել է «Լավագույն վոկալ փոփ ալբոմ անվանակարգում Sweetener-ի համար:
«Օպերային կատարման լավագույն ձայնագրություն» անվանակարգում ներկայացված հայտնի ռուս երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել է քաղցկեղից 2017-ի նոյեմբերին, մրցանակի չարժանացավ: Նա Վերդիի «Ռիգոլետտոյի» վրա աշխատել է հայտնի ռեժիսոր Կոնստանտին Օրբելյանի հետ: