14 փետրվարի 2019 - 13:36 AMT
Զախարովա. Լավրովը Մյունխենում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարարի հետ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր պաշտոնակիցների հետ, նախատեսվում է նաև նրա հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Փետրվարի 15-16-ին ՌԴ ԱԳ նախարարը կմասկանցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա Գերմանիայի, Հայաստանի, Հարավային Կորեայի, Բելգիայի, Պակիստանի, Մոնղոլիայի, Խորվաթիայի և Ճապոնիայի ԱԳ նախարարների հետ»,-ասել է Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լավրովը կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-17-ը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին:Համաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ: