Առնվազն 41 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում:
Պայթյունը տեղի է ունեցել Իրանի հարավ-արևելքում, Սիստան և Բելուջիստան գավառներում: Ենթադրվում է, որ պայթյունը մահապարտ ահաբեկիչ է իրականացրել:
Ըստ Իրանի ԶԼՄ-ների, նա գործի է դրել բեռնատարի վրա տեղադրված պայթուցիկ սարքը, երբ կողքից ավտոբուս էր ընթանում, գրում է Ինտերֆաքսը:
Զոհերի թվում են Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի անդամներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք:
Ահաբեկչական խմբավորումներից դեռ ոչ մեկը գրոհի համար պատասխանատվություն չի ստանձնել: Միևնույն ժամանակ, Իրանի պաշտոնական ԶԼՄ-ները հայտնում են, որ հարձակումը կազմակերպել է «Ալ Քայիդայի» հետ փոխկապակցված սուննի ահաբեկչական խմբավորումը: