14 փետրվարի 2019 - 14:31 AMT
ՍԴ-ն քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը:

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել:

Գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին, հայտնում է Քոչարյանի փաստաբանական խումբը:

Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ առհասարակ իրավունքի բացի հիմնախնդիրները: