14 փետրվարի 2019 - 15:31 AMT
Վարչապետը՝ պատգամավորներին. Եթե խոսքումս մունաթ կամ հեգնանք եք զգացել, կներեք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում նշել է, որ անցնող երեք օրվա քննարկումները ցույց են տվել՝ ՀՀ-ն ունի նոր որակի խորհրդարան:

Փաշինյանը նաև ներողություն է խնդրել բոլոր այն պատգամավորներից, որոնք իր խոսքում «մունաթ կամ հեգնանք են նկատել»:

«Եթե իմ խոսքից որևէ մեկը մունաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում և համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն: Կարծում եմ, որ դա նաև ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, որովհետև ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք և լիաթոք, և եթե իմ հետագա խոսքում որևէ մեկը տպավորություն ստանա, որ ես մունաթ եմ գալիս կամ ինչ-որ մեկին հեգնում եմ, սա միանգամայն սխալ է», - ասել է Փաշինյանը:

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագիրը: