14 փետրվարի 2019 - 15:57 AMT
Փաշինյանը՝ Մարուքյանին. Ոչ թե ինձ, այլ Ձեզ ու Սերժ Սարգսյանին դրեք նույն հարթության վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հնչած քննադատությանը:

Փաշինյանը մասնավորապես խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ասել է, որ իրեն չհամեմատի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Գալիս ասում են, որ այս իշխանությունը, կարծես թե, ուզում է հին իշխանության վրա գցել ամբողջ բեռը: Ասում են՝ «դե հա, մի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին էին մեղադրում, հետո Սերժ Սարգսյանին, հետո Ռոբերտ Քոչարյանին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին են մեղադրում»: Հասկացաք չէ՞, ինչ են խոսում այս մարդիկ: Հիմա ասեմ ձեզ Սարգսյանն ինչում է մեղավորում, մեղավոր է նրանում, որ ասում էր՝ ամեն մեկը չի կարող բիզնեսով զբաղվել, որ իր եղբայրը ամեն ինչում փայ էր մտնում: Մյուս անգամ չփորձվեք ինձ ու Սերժ Սարգսյանին նույն հարթության վրա դնել, Ձեզ ու նրան դրեք նույն հարթության վրա», - ասել է Փաշինյանը:

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագիրը:

Ընթերցեք նաև՝ Փաշինյանը՝ «աղքատությունը գլխում հաղթահարելու» մասին. Դա ասում է մի մարդ, ում ուսվարձն ընտանիքը չէր կարող վճարել,

Փաշինյանը՝ ՀԱԵ մասին․Պապ թագավորի վրա մատնագրեր էին գրում, բայց կան նրա շնորհիվ,

Վարչապետը՝ պատգամավորներին. Եթե խոսքումս մունաթ կամ հեգնանք եք զգացել, կներեք: