14 փետրվարի 2019 - 17:23 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ ներքաղաքական վիճակը

Փետրվարի 14-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին և տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, հայտնում է ՀԱԿ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել է առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: