15 փետրվարի 2019 - 12:03 AMT
Սեզոնային աշխատանքի պատճառով քաղաքացին նպաստից չի զրկվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին հանձնարարել է մշակել մեխանիզմներ, որոնք սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ՀՀ քաղաքացուն չեն զրկի ընտանեկան կամ սոցիալական նպաստից:

«Մենք պետք է շատ արագ մեխանիզմը ստեղծենք: Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող մարդը ժամանակավոր աշխատանքի անցնելու պատճառով չպետք է զրկվի դրանցից», - ասել է Փաշինյանը:

Նա հանձնարարել է լուծել հարցը մինչև գյուղատնտեսական աշխատանքային սեզոնի բացումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստը սկսել է տնտեսական հեղափոխության իրականացման համար մի շարք հանձնարարականներով: