15 փետրվարի 2019 - 12:39 AMT
ՊԵԿ-ից ծառայողական 45 մեքենա է հետ վերցվել

ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում որոշվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտներից հետ վերցնել 45 ծառայողական ավտոմեքենա:

Դրանք կփոխանցվեն պետական այլ մարմիների:

ՊԵԿ-ից 28 ավտոմեքենա կստանա պետական գույքի կառավարման կոմիտեն, 5 մեքենա՝ քննչական կոմիտեն, 6-ական ավտոմեքենաներ՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինն ու Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

Նախագծում նշվում է, որ այս ավտոմեքենաները ՊԵԿ-ից հետ են վերցվում՝ ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելու և կոմիտեին պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման ուղղություններն օպտիմալացնելու նպատակով: